ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Տրանսպորտ (լատ.՝ trans - "մեջ", portare - "տանել"), տնտեսության առանձին ճյուղ, որը սպասարկում է զանազան տեսակի փոխադրումներ, հաղորդակցության միջոցների ամբողջություն։Տրանսպորտի տեսակների թվում են օդային, ցամաքային (երկաթուղային և ճանապարհային), ջրային, մալուխային, տիեզերական փոխադրամիջոցները և խողովակաշարերը։

Բեռնափոխադրումը կամ առաքումը արտադրության արժեքաշղթայում կարևորագույն տեղ է զբաղեցնում։ Բեռնափոխադրման համար օգտագործվում բոլոր տեսակի փոխադրամիջոցներ, սակայն դրա ընտրությունը պայմանավորված է բեռի բնույթով։

Բեռների՝ արտադրողից սպառողին փոխադրման ամբողջ գործընթացը կոչվում է լոգիստիկա, ներառյալ պահպանումը, տեղափոխումը, փոխադրումը, պահեստավորումը, բեռնումը, բեռնաթափումը և փաթեթավորումը՝ վերջիններիս վերաբերյալ տեղեկատվության տրամադրմամբ։ Բեռնափոխադրման ընթացքում առկա ռիսկերի փոխատուցմամբ և պատասխանատվությամբ զբաղվում է Ինկոտերմսը։

CMR

1956 թվականի մայիսի 19-ին Ժնևում ընդունվել է ավտոմոբիլային բեռների միջազգային փոխադրման պայմանագրի մասին կոնվենցիան (CMR):

Ուժի մեջ է մտել 1961 թվականի հուլիսի 2-ից։ Ունի ՄԱԿ-ի կոնվենցիայի կարգավիճակ։ Նախատեսված է միջազգային առևտրային ապրանքների ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրման գործընթացում ծագող հարաբերությունները կարգավորելու համար:

Կոնվենցիայի մասնակիցներ են 58 պետություններ (եվրոպական գրեթե բոլոր պետություններն ու պետությունները՝ նախկին ԽՍՀՄ հանրապետությունները), այդ թվում՝ Ռուսաստանը 1983 թվականի սեպտեմբերի 2-ից։

Կոնվենցիան կիրառվում է ավտոմոբիլային տրանսպորտով ապրանքների փոխադրման ցանկացած վճարովի պայմանագրի նկատմամբ, երբ պայմանագրում նշված ապրանքների փոխադրման և առաքման ընդունման վայրերը գտնվում են տարբեր երկրներում, որոնցից առնվազն մեկը Կոնվենցիայի կողմ է:

CMR-ն սահմանում է, որ ավտոմոբիլային տրանսպորտով ապրանքների փոխադրման պայմանագիրը պետք է հաստատվի ապրանքների փոխադրման բեռնագրով: CMR բեռնագիրը տրվում է երեք օրինակից՝ առաջին օրինակը տրվում է ուղարկողին, երկրորդը կցվում է ապրանքին, երրորդը մնում է փոխադրողի մոտ։ Հաշիվը սակարկելի սեփականության իրավունքի փաստաթուղթ չէ:

Կոնվենցիան սահմանում է նաև փոխադրողի պատասխանատվությունը, պահանջների և ծանուցումների ներկայացման ժամկետները։

TIR ՀԱՄԱԿԱՐԳ

TIR կոնվենցիա` TIR փոխադրագրքույկներով բեռների միջազգային փոխադրումների մասին մաքսային կոնվենցիա, ստորագրվել է 1975թ. նոյեմբերի 14-ին Ժնևում

Ավտոտրանսպորտի միջազգային միություն (IRU)` TIR կոնվենցիայի դրույթների իրականացման նպատակով կազմավորված միջազգային ոչ կառավարական կազմակերպություն, նստավայրը` ք. Ժնև (Շվեյցարիա): IRU-ի անդամ են հանդիսանում 171 կազմակերպություն՝ երկրագնդի 81 պետություններից:

TIR կոնվենցիա` TIR գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին մաքսային կոնվենցիա, միջազգային համաձայնագիր, որն ընդունվել է 1975 թվականին ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից։ TIR համակարգը պարզեցնում է սահմանային ընթացակարգերը, նվազեցնելով մաքսային, տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունների վարչական բեռը: Այն զգալիորեն նվազեցնում է սահմանային անցակետերում սպասման ժամանակը՝ խնայելով ժամանակն ու գումարը:

ADR

Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին եվրոպական համաձայնագիր - «ԱԴՌ (ADR)» ։ Ստեղծվել է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ։

Վտանգավոր բեռ - դա այն բեռն է, որը տրանսպորտային պատահարի արդյունքում վնաս է հասցնում մարդկանց առողջությանը կամ կյանքին և/կամ շրջակա միջավայրին։

ADR-ը գործում է Եվրոպական միության բոլոր երկրների տարածքում, ինչպես նաև Ղազախստանում, Ադրբեջանում, Մարոկկոյում։ Ռուսաստանում դրա համարժեքը կոչվում է ДОПОГ.

Եվրոպայում գործում են նաև վտանգավոր բեռների փոխադրման հետևյալ պայմանագրերը.

IMDG (International Maritime Dangerous Goods) — ծովային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման պայմանագիր

ICAO-TI (Technical Instructions for The Safe Transport of Dangerous Goods by AIR) — ավիատրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման կանոնակարգեր, փաստաթուղթ ICAO 9284.

RID (International Regulations Concerning the Carriage of Dangerous Goods by Rail) — երկաթուղային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման պայմանագիր

Բեռները ստորաբաժանվում են հետևյալ վտանգավորության դասերի` համաձայն ADR պայմանագրի դասակարգման.

1 դաս — պայթուցիկ նյութեր և առարկաներ,

2 դաս — սեղմված, հեղուկացված և ճնշման տակ լուծված գազեր,

3 դաս — դյուրավառ հեղուկներ,

4.1 դաս — դյուրավառ բռնկվող պինդ նյութեր,

4.2 դաս — ինքնաբռնկվող նյութեր

4.3 դաս — նյութեր, որոնք արտադրում են բռնկվող գազեր ջրի հետ շփումից,

5.1 դաս — օքսիդացնող նյութեր,

5.2 դաս — օրգանական պերօքսիդներ,

6.1 դաս — թունավոր նյութեր,

6.2 դաս — կենդանիների վերամշակման կողմնակի արտադրանք և ինֆեկցիոն նյութեր,

7 դաս — ռադիոակտիվ նյութեր,

8 դաս — կոռոզիացնող նյութեր,

9 դաս — այլ վտանգավոր նյութեր։